Հունգարիան կաջակցի Ուկրաինային 90 մլրդ եվրոյի չափով Եվրամիության վարկի տրամադրմանը, եթե վերսկսվի նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով՝ հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:
«Մենք արգելափակում ենք Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի չափով ԵՄ վարկը, քանի դեռ չի վերսկսվել «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա նավթի տարանցումը: Ուկրաինան շանտաժի է ենթարկում Հունգարիային՝ դադարեցնելով նավթի տարանցումը Բրյուսելի և հունգարական ընդդիմության հետ համակարգմամբ՝ ընտրություններից առաջ Հունգարիա մատակարարումների խափանումներ ստեղծելու և վառելիքի գները բարձրացնելու համար»,- X-ի իր էջում գրել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ այդպիսով Կիևը խախտում է նաև Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը և Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունները: