Թեհրանը խստորեն դատապարտում է Լիբանանի Բեքաա շրջանին, ինչպես նաև փախստականների ճամբարին Իսրայելի հարձակումները, որոնց հետևանքով զոհվել և տուժել է ավելի քան 40 մարդ:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ հրադադարի երաշխավորները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար: Նա կոչ Է արել ՄԱԿ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել:
Ավելի վաղ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին: Նշվում է, որ զոհերի թվում է «Հըզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյա: Իսրայելի բանակը հայտարարել է, որ թիրախավորել է Բեքաայի հովտում խմբավորմանը պատկանող օբյեկտներ: