ԱՄՆ-Իրան լարվածության և միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ֆոնին՝ Ռուսաստանի և Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ երկու երկրի անձնակազմերը համակարգում են գործողությունները քաղաքացիական նավագնացության անվտանգությունն ապահովելու համար:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր փետրվարի վերջին Հորմուզի նեղուցում ռուսական, իրանական և չինական նավերի մասնակցությամբ համատեղ զորավարժությունների մասին:
Ամերիկյան մամուլն էլ գրում է, որ Վաշինգտոնը շարունակում է ավելի մեծ թվով ուժեր կուտակել Մերձավոր Արևելքում, սակայն Դոնալդ Թրամփը Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերջնական որոշում դեռ չի կայացրել: