Հայաստանի երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու՝ Երևանի ցանկությունը չմշակված լուծում է և կարող է հանգեցնել ձևավորված համակարգի փլուզմանը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը: Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն, ըստ նրա, վաղուց արդյունավետ և պատասխանատու կերպով աշխատում է Հայաստանում:
«Վերջին 20 տարում հայկական երկաթուղիների համակարգում, այդ թվում՝ շարժակազմում ռուսական ներդրումները գնահատվում են ավելի քան 30 մլրդ ռուբլի»,- նշել է Շոյգուն:
Նա ընդգծել է, որ երկաթուղին նաև ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ Հանրապետությունը չունի ելք դեպի ծով։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: