Չինաստանում նշում են Նոր տարվա առաջին օրը։ Ըստ արևելյան տոնացույցի՝ Գարնան տոնի այս տարվա խորհրդանիշը հրեղեն Ձին է։ Ավանդույթի համաձայն՝ սպասվում է նոր ու կարևոր իրադարձությունների և փոփոխությունների ժամանակաշրջան։
Երկրի ամբողջ տարածքում տոնակատարություններ են անցկացվել, կազմակերպվել են մշակութային միջոցառումներ, ավանդական ներկայացումներ։ Տեղական իշխանությունները հայտնում են, դրանք հզոր խթան են տեղական շուկաների, զբոսաշրջության և տրանսպորտային ոլորտների զարգացման համար։
Չինաստանում Նոր տարին նշվում է 15 օր։