Խաղաղության տևականության երաշխիքի ամրապնդում, Հայաստանի պաշտպանական կարողությունների էական ավելացում, ներդրումների հոսքի իրատեսական ակնկալիք, տնտեսական զարգացման ռեալ հնարավորություն:
Վերլուծական համայնքը աննախադեպ, պատմական ու գերարդյունավետ է համարում Միացյալ Նահանգների փոխնախագահի հայաստանյան այցը:
Ջեյ Դի Վենսը Հայաստանից մեկնեց Բաքու:
Մասնագիտական գնահատմամբ, սակայն, նույնիսկ համեմատության մեջ հայ-ամերիկյան գործակցությունը քայլ առաջ է ադրբեջանա-ամերիկյանից:
«Էնվիդիա» ընկերության արտադրած գերհզոր չիպերի Հայաստան արտահանման թույլտվությունն արդեն իսկ վկայում է աշխարհի ամենահզոր գերտերության՝ մեր երկրի նկատմամբ ունեցած վստահության մասին:
ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցի արդյունքները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: