ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում իշխանափոխությունը «կլիներ լավագույն բանը, որ կարող էր տեղի ունենալ», և իր վարչակազմը դեռ քննարկում է՝ արժե՞ արդյոք ռազմական գործողություններ ձեռնարկել Թեհրանի դեմ:
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հաստատել է, որ երկրորդ ավիակիր խումբն է ուղարկում Մերձավոր Արևելք: Վերջին շաբաթներին Թրամփը հայտարարել էր, որ իր գլխավոր նպատակը Իրանի միջուկային ծրագրի հետագա կրճատումն է: Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահն ակնարկել էր, որ դա ընդամենը մեկն է այն բազմաթիվ զիջումներից, որոնք Միացյալ Նահանգները պահանջում է Թեհրանից:
Այս շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել էր, որ տարածաշրջանում ՀԱՄԱՍ-ին և «Հըզբոլլահին» Իրանի աջակցության դադարեցումը ևս Վաշինգտոնի նպատակներից է: