Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար՝ վրացական ԶԼՄ-ներին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից: Ըստ գերատեսչության՝ Թբիլիսին էլ կարող է նպաստել այդ համաձայնությունների արդյունքում հնարավոր դարձած կայունությանն ու բարգավաճմանը և շոշափելի օգուտներ քաղել։
«Միացյալ Նահանգները 33 տարի եղել է Վրաստանի գործընկերը։ Շարունակում ենք աջակցել այդ երկրի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Վաշինգտոնը հանձնառու է՝ կառուցողական հարաբերություններ վարել Թբիլիսիի հետ»,- ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։ Ամերիկյան կողմը հավելել է, որ կգործակցեն Թբիլիսիի հետ երկկողմ հարաբերություններին և Վրաստանում քաղաքական միջավայրին վերաբերող հարցերի շուրջ։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում։