«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Սամվել Կարապետյանը վերջին 4 տարում Հայաստանում մշտապես չի բնակվել, ունի նաև այլ երկրների քաղաքացիություն, ինչը հակասում է Սահմանադրությամբ կառավարության անդամին ներկայացված պահանջին։
Կարապետյանը այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչերի համար։
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան