ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Իրանի հարցում առաջ շարժվելու վերաբերյալ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն Թեհրանի հետ բանակցությունները կշարունակվեն: Թրամփը նաև շեշտել է՝ Իսրայելի անվտանգության շահերը պետք է հաշվի առնվեն: Նա հիշեցրել է Իրանին հասցված հարվածների մասին և հույս հայտնել, որ այս անգամ Թեհրանն ավելի ողջամիտ և պատասխանատու կգտնվի համաձայնագիր կնքելու հարցում:
Թրամփը և Նեթանյահուն քննարկել են նաև իրադրությունը Գազայի հատվածում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում: Իսրայելի վարչապետը հանդիպել է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, միացել Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդին, որի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին Վաշինգտոնում:
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։