Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններում վառ ապագա չի տեսնում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Մոսկվան պատրաստ է գործակցել բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, սակայն ամերիկացիներն այս ճանապարհին արհեստական խոչընդոտներ են ստեղծում, հետևաբար Ռուսաստանը ֆինանսական, տնտեսական, լոգիստիկ և այլ նախագծերը զարգացնելու լրացուցիչ պաշտպանված ուղիներ է փնտրում ԲՐԻԿՍ-ի երկրների հետ:
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն մրցակիցներին ճնշում է անբարեխիղճ մեթոդներով՝ պատժամիջոցներ սահմանելով ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ: ԱՄՆ-ն, ըստ դիվանագետի, փորձում է վերահսկել ռազմատեխնիկական կապերը Ռուսաստանի խոշորագույն ռազմավարական գործընկերների՝ Հնդկաստանի և ԲՐԻԿՍ-ի այլ անդամների հետ: Միևնույն ժամանակ Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն է հատկացնում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին և, ընդհանուր առմամբ, հետխորհրդային տարածքին:
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։