Մինչև 2030 թվականը աշխարհում 44 միլիոն ուսուցչի կարիք է լինելու:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկում է իրականացնել այնպիսի քայլեր, որպեսզի ոչ միայն նոր մարդիկ ներգրավվեն ոլորտ, այլև եղածներն աշխատանքից դուրս գալու ցանկություն չունենան:
Հայաստանում խնդիրը կրիտիկական չէ. միայն այս տարի առաջին անգամ աշխատանքի է ընդունվել 2 հազար 150 ուսուցիչ:
Կրթական գերատեսչությունում վստահեցնում են, որ ուսուցիչների պակասի պատճառով դասաժամեր բաց չեն թողնվում, իսկ մինչև 2030 թվականի ռազմավարությամբ նախանշված քայլերի իրականացման արդյունքում ընդհանրապես կկանխվի ուսուցիչների պակասի ռիսկը:
Թե ի՞նչ բարեփոխումներ են արվում ուսուցչի աշխատանքը գրավիչ դարձնելու համար, Աննա Զախարյանն է պարզել: