Հայաստանի միջազգային օդանավակայանները պատրաստվում են ուղևորահոսքի շեշտակի աճին:
«Զվարթնոցը» կհամապատասխանի միջազգային բոլոր չափորոշիչներին թե՛ ենթակառուցվածքների, թե՛ ծառայությունների որակի տեսանկյունից: Կլինեն լրացուցիչ նստեցման ելքեր, սպասասրահներ և այլն:
«Շիրակ» օդանավակայանի թողունակության բարձրացման ուղղությամբ ևս քայլեր են արվում:
Ուղևորահոսքի ավելացմանը նպաստում է նոր չվերթերի գործարկումը, որը կառավարությունը խրախուսում է։ Զբոսաշրջային կոմիտեն էլ մարզերում միջազգային օդանավակայանների առկայությունը կարևոր է համարում տուրիզմի զարգացման նպատակով:
Կապանի օդանավակայանից միջազգային չվերթեր իրականացնելու ուղղությամբ ևս աշխատանք է տարվում: Ոլորտի զարգացման խնդիրների և հնարավորությունների մասին է Էմմա Վարդանյանի անդրադարձը: