Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Շիա մզկիթում ինքնասպան ահաբեկիչը փետրվարի 6-ին պայթյուն էր իրականացրել, որի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 170-ը՝ վիրավորվել:
Պակիստանի իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները: Իսլամաբադում հազարավոր մարդիկ մասնակցել են զոհերի հուղարկավորությանը: