Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա կոսի հետ քննարկել է անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային միության հետ կապված հարցեր:
Կողմերը վերահաստատել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը տարածաշրջանային և տնտեսական կայունության համար:
Պաշտոնյաներն ընդգծել են ավելի սերտ համակարգման կարևորությունը տարածաշրջանային կապակցվածության օրակարգի ձևավորման համար, որը կներառի էներգետիկայի, տրանսպորտի, թվային կապի և առևտրի ոլորտները և կնպաստի Սևծովյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կայունությանը, աճին և կայուն զարգացմանը:
Ֆիդանը շեշտել է Մաքսային միության արդիականացման անհրաժեշտությունը, իսկ Կոսն ընդգծել է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ է օրենքի գերակայության և ժողովրդավարական չափորոշիչների շուրջ երկխոսությունը:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան