Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագրում հավաստագրերի կտրուկ աճ կա, խորհրդարանում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Ըստ Արսեն Թորոսյանի՝ փետրվարի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4404 ընտանիք, ևս 2 հազարն արդեն իրացրել են իրենց հավաստագիրը: Նախարարը խոսել է նաև կենսաթոշակների բարձրացումից և առողջության ապահովագրության համակարգի ներդրումից:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում: