Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը որոշ սահմանափակումներով վերաբացվել է: Այն մոտ մեկ տարի փակ էր։ Այժմ փոքրաթիվ խմբերի թույլ է տրվում երկու ուղղությամբ հատել սահմանը, սակայն բեռների տեղափոխում դեռ չի իրականացվում:
Գազայի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ բժշկական օգնության կարիք ունեցող մոտ 20,000 պաղեստինցի հույս ունի լքել անկլավը:
Մինչև Գազայի հատվածում պատերազմը՝ Ռաֆահի անցակետը սահմանային գլխավոր անցակետն էր՝ միակը, որը չէր վերահսկում Իսրայելը։ Սակայն 2024 թվականի մայիսին ՑԱՀԱԼ-ը վերահսկողություն հաստատեց Ռաֆահի անցակետի նկատմամբ։ Այն կարճ ժամանակով վերաբացվեց 2025 թվականի սկզբին՝ վիրավորներին տարհանելու համար։ Արևմտյան մամուլը գրում է, որ անցակետի վերաբացումը նախատեսված է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագրերով։