Ռուսաստանի ԱԳՆ-ի համար առաջնահերթություն է Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների վերադարձը տուն, այդ թեման բարձրացվում է Բաքվի հետ շփումներում՝ հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից:
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Բաքվի մեկուսարանում այս պահին կա 11 մարդ, ՌԴ իրավապահների և այլ գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ մշակվում են նրանց ազատ արձակելու տարբերակները:
Նշվում է, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները Բաքվի քննչական մեկուսարանում բազմիցս այցելել են ՌԴ քաղաքացիներին, կապ են պահպանում նրանց հարազատների հետ։