Ռեսուրսների համար պայքար է նաև Վենեսուելայում: Երկիրը գրավիչ է ոչ այնքան նավթի, որքան հանքային, հատկապես կոբալտի պաշարներով:
Գնահատականը մասնագետներինն է, որոնք փաստարկում են, որ վենեսուելական նավթի մշակումը բավական թանկ է, ինչի պատճառով այն բավարար մրցունակ չէ:
Վերլուծաբանների կարծիքով՝ առհասարակ, երկրի մրցունակությունն ապահովելու համար ոչ միայն ռեսուրսների առկայությունն է կարևոր, այլև դրանց արդյունավետ կառավարումը:
Որոշ երկրներում նույնիսկ բնական պաշարները լրացուցիչ խնդիրներ են ստեղծում։
Ինչ վերաբերում է նավթ ու գազ չունեցող երկրներին, ապա կարևոր է համարվում ներդրումը մարդկային կապիտալում:
Ֆլետչերի դպրոցի պրոֆեսորն այդ տեսանկյունից Հայաստանի կատարած աշխատանքը դրական է գնահատում և համարում, որ մեր երկիրը գնում է մրցունակ տնտեսություն ստեղծելու արդյունավետ ճանապարհով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան