2025-ին Ոստիկանության գվարդիայի գործարկմամբ ավարտվեց ՀՀ ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների ձևավորումը: Այն մեկնարկել էր դեռևս 2021-ի հուլիսին՝ պարեկային ծառայության ստեղծմամբ, 2024-ին արդեն կազմավորվել էին Քրեական ու Համայնքային ոստիկանությունները:
Պատասխանատուները փաստում են՝ 4 հենասյուների գործարկմամբ տեղի է ունեցել գործառույթների հստակ տարանջատում, կրկնվող գործառույթների բացառում, ինչն էլ հանգեցրել է ծառայության արդյունավետության բարձրացմանը:
Բարեփոխումները կշարունակեն նաև 2026-ին՝ ծառայությունների, տեխնոլոգիական, կրթական և մասնագիտական կատարելագործմամբ։
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան