Այս տարվանից սկսած՝ հունվարի 27-ը սահմանվել է որպես բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված զինծառայողների հիշատակի օր:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Այսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է։
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Ու քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի հավերժ։
Հավերժ փառք բոլոր նահատակներին և խաղաղություն նրանց ժառանգներին, հարազատներին ու մեզ բոլորիս»: