2025-ին քաղաքացիները գրանցել են 9 հազար 400 ՍՊԸ և 24 հազար 767 անհատ ձեռնարկատեր, բյուջե վճարել 24.1 մլրդ դրամ հարկ ու տուրք: Դիմումի հիման վրա հաշվառումից հանվել է 6 հազար 422 ԱՁ և լուծարվել է 483 ՍՊԸ: Բիզնեսը կայացնել, ըստ բանախոսների, հաջողվել է մոտ 70 տոկոսին: Գերակշռել են ինտերնետով մանրածախ առևտուրը, վարսավիրանոցները, զբոսաշրջային գործակալությունները: Այս տարի արդեն գրանցվելել է 594 ՍՊԸ, 1765 անհատ ձեռնարկատեր:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան