• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության դաշինք ձևավորելու կոչ է արել. «Հարևաններ» Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության... 20:05
Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:33
Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 11:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Թվայնացում, ոստիկանության բարեփոխումներ. քննարկվել է ՆԳՆ-ի 2025 թ․ գործունեության հաշվետվությունը
Քաղաքականություն
11:2526 Հնվ, 2026

Թվայնացում, ոստիկանության բարեփոխումներ. քննարկվել է ՆԳՆ-ի 2025 թ․ գործունեության հաշվետվությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է Ներքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։

Նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից 2025 թ. գործունեության առաջնահերթ ուղղությունները և ռազմավարական մոտեցումների առաջընթացը։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նախարարության թվայնացման օրակարգին, արդեն իսկ շահագործման հանձնված թվային պրոդուկտներին, ինչպես նաև թվայնացման ընթացքում գտնվող գործընթացներին։ Ներկայացվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակում իրականացված աշխատանքը։ Այս առումով վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչպիսի ճանապարհային քարտեզով է գործընթացն իրականացվում և այժմ որ փուլում են գտնվում։ «Մենք մեր առաջ պլան ենք դրել՝ գործողությունների ծրագիրը պետք է ապահովենք։ Ընդ որում՝ այն լիովին համահունչ է մեր ռազմավարական առաջնահերթություններին։ Այս պահի դրությամբ ունենք փաստաթուղթ, որ եթե անցնենք մեր նախարարությունների գործողություններով՝ կնկատենք, որ կամ պլանավորել են և արդեն ավարտում են, կամ պլանավորված է՝ արդեն ընթացքի մեջ է, կամ արդեն իսկ քննարկել ենք, լուծում ենք իդենտիֆիկացրել և պետք է իրականացվի»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։

Անդրադարձ է կատարվել կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտերի ենթակառուցվածքի ներդրման աշխատանքներին, մասնավորապես՝ պետություն–մասնավոր գործընկերության պայմանագրի կատարման ընթացքին, այդ թվում՝ մասնավոր գործընկերոջ աշխարհագրական ցանցի՝ տարածքային գրասենյակների ընտրության և շինարարական ընթացքին, գլխամասային գրասենյակի, փաստաթղթերի գեղարվեստական ձևավորման և անվտանգային բաղադրիչների հարցերին։ Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարարը նշել է, որ 22 գրասենյակներից 21–ը տեղորոշված են։ «Ըստ մեր ֆրանսիացի գործընկերների՝ ապահովվելու է, որ բնակիչները, որոնք օգտվելու են այս ծառայությունից, առավելագույնը 30 րոպեի ընթացքում հասանելիություն կունենան գրասենյակին»,- նշել է նախարարը։

Առանձին ուշադրության է արժանացել Միգրացիայի և քաղաքացիության ռազմավարական պլանը, որը բխում է ժողովրդագրության ռազմավարությունից, միաժամանակ՝ վիզաների գործողությունների ծրագրից։ Կարևորվել է քաղաքացիության բաղադրիչը, ինստիտուտի համալիր վերանայման հրամայականը։ Նշվել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներն ընդունվում են թվային տարբերակով։ «Հունվարի 1-ին ամբողջը թվային է։ Ողջ վերիֆիկացիոն պրոցեսներն իրականացվում են պլատֆորմով, այդ թվում՝ հերթերի կառավարման, վճարումների գործընթացները»,- նշել է նախարար Սարգսյանը։

Բնակչության պետական ռեգիստրի փոխակերպումը ևս շեշտադրվել է։ Նշվել է, որ նպատակը մեկն է՝ միասնական, ունիվերսալ և ճշմարիտ շտեմարան ստեղծելն է, որի ցանկացած տվյալ ունենալու է իրավական ուժ, ժամանակային կնիք։ Տարբեր գերատեսչություններ այլևս չեն վարելու իրենց սեփական շտեմարանները, պետական մարմիններն այլևս չեն ուղղորդելու քաղաքացուն որևէ տեսակի տեղեկանք ներկայացնելու, հավելյալ տվյալ ներկայացնելու։ Քաղաքացին ունենալու է հասանելիություն սեփական տվյալներին, դրանք արտածելու հնարավորություն, ինչպես նաև տվյալը տնօրինելու, փոխելու հայտ ներկայացնելու ֆունկցիա։ Իսկ սահմանային էլեկտրոնային կառավարման շտեմարանի հետ համադրումն այն կվերածի միանգամայն ուժեղ, արդյունավետ միգրացիայի կառավարման գործիքի։

Արփինե Սարգսյանը շեշտադրել է քաղաքացիակենտրոն մոտեցումները՝ հաշվառումը մատուցող հանրային ծառայությունների համատեքստում։ Մասնավորապես, նա ներկայացրել է վարորդական իրավունքի և տրանսպորտային միջոցների, դրանց հաշվառման գործընթացին փոխկապակցված գործընթացների թվայնացման աշխատանքները, շեշտադրել, որ վարորդական իրավունքն ու հաշվառման վկայագիրը թվայնացվել են և այլևս ֆիզիկապես փաստաթղթերը պահելու կարիք չկա, եթե վարելու իրավունքը վավեր է։ Ներկայացվել է car.mia.gov.am հարթակը, որը արժանացել է «Նորարարական նախագիծ» մրցանակին, որի միջոցով թվային հարթակներում կատարված գործարքների թիվը կազմել է մոտ 600։

Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարարը պարզաբանել է, որ յուրաքանչյուրը կարող է մուտք գործել իր օգտահաշիվ և տեսնել իր թվային վարորդական վկայականը։ «Հաշվառման վկայագրերը ևս թվայնացված են։ Եթե, օրինակ, պարեկը նախկինում տուգանում էր ֆիզիկական վարորդական վկայականի պլաստիկ քարտը չունենալու համար, այժմ որևէ վարչարարություն չի կատարվում․ստուգվում է՝ ունի՞ վարորդական իրավունք, թե՝ ոչ։ Վարորդական վկայականի ֆիզիկական տարբերակի կարիքն այլևս չունենք»,– ասել է Արփինե Սարգսյանը՝ ավելացնելով, որ ֆիզիկական տարբերակի կարիքն անձը կունենա միայն Հայաստանից դուրս գտնվելիս, ներպետական ընթացակարգերի համար թվային տարբերակը բավարար է։

Ներկայացվել է փետրվարին գործարկվելիք 112 օպերատիվ կառավարման կենտրոնի տրամաբանությունը՝ շեշտելով, որ նոր մոդուլը կմիավորի Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը (1-02) և Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը (9-11)՝ երկրորդ փուլով` 2027թ.-ի սկզբին շտապօգնության (1-03) կանչերի սպասարկումը միավորելու հեռանկարով։ Վարչապետը հետաքրքրվել է 84-22 հեռախոսահամարով գործող զանգերի կենտրոնի գործունեության վերաբերյալ, որին ի պատասխան՝ նախարար Սարգսյանը նշել է, որ այն Միգրացիայի և քաղաքացիական ծառայության զանգերի կենտրոնն է։ «Աշխատակիցները համակարգով զանգը ստանում են, այն ամբողջությամբ հետագծելի է՝ երբ պատասխանեցինք, երբ հետադարձ կապ հաստատեցինք»,– նշել է նախարարը՝ ավելացնելով, որ այս նույն տրամաբանությունը պիլոտավորելու են Ոստիկանությունում և նախարարության հանրային ծառայությունների մյուս հատվածում։

Միաժամանակ, Արփինե Սարգսյանը նշել է, որ 102 և 911 ծառայություններն ամբողջությամբ թվայնացված են, մինչև փետրվարի 15-ը կամբողջացվի 112-ի ընդհանուր թվայնացման գործընթացը։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին նկատել է, որ ամբողջը միավորվելու է և դառնալու է մեկ Օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ էլ կայացվելու են որոշումները, թե որ ահազանգով որ ծառայությունը պետք է զբաղվի։

Հաջորդիվ ներկայացվել է Քրեական ու Համայնքային ոստիկանության ֆունկցիոնալի թվայնացման ծրագիրը։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է Համայնքային և Քրեական ոստիկանությունների թվայնացման գործընթացից։ Արփինե Սարգսյանը նշել է, որ դարակներում ոստիկանության ծառայողներն ունեն անուն-ազգանուններով բազմաթիվ թղթեր, գրքույկներ և այլն։ «Մենք միգուցե անձի հետ կապված ամբողջական տվյալ ունենանք, բայց երբ իրական ժամանակում կա դեպք, մենք այդ անձին չենք ճանաչում իր բոլոր դետալներով․ արդյոք անձը հաշվառված է որպես հոգեկան առողջական վիճակի հետ խնդիր ունեցող, արդյոք նա ալկոհոլամոլության հետ կապված խնդիրներ ունի, թե՝ ոչ, առհասարակ մեր տեսադաշտում հայտնվել է, թե՝ ոչ, ունի՞ վարչական խախտումներ, այլ զանցանքներ։ Այս ամբողջ տվյալներն անձի տրամաբանության մեջ Համայնքային ոստիկանությունն այլևս կարողանալու է ունենալ։ Սա, մեր տեսանկյունից, լինելու է հիմնական համակարգ, որովհետև սրան կգումարվի Պարեկային ծառայության տեղեկատվությունը, հետո արդեն՝ Քրեական և Համայնքային ոստիկանությունները պետք է հասկանան՝ ինչ լրացուցիչ աշխատանք պետք է տանեն անձանց հետ»,– ասել է նախարարը։

Վարչապետը նկատել է, որ այդպիսով լինելու է ընդհանուր պլատֆորմ, որտեղ ոստիկանության մարմիններն իրենց հասանելիության բանաձևերն են ունենալու։

Նախարարի խոսքով՝ ներգերատեսչական տեսանկյունից դրական լուրն այն է, որ ամենաբարդ պլատֆորմի՝ Համայնքային ոստիկանության թվայնացման գործընթացն ամբողջովին պատրաստ է, որը նաև արհեստական բանականության կիրառման հնարավորություն է ունենալու։ «Զուգահեռ ունենք Քրեական ոստիկանության բաղադրիչը, որպեսզի քրեական ոստիկանները ևս ավելի արդյունավետ գործեն»,– ասել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ Պարեկային ոստիկանության բաղադրիչն ամբողջությամբ թվայնացված է։

Առանձնակի շեշտադրվել է կրթական բաղադրիչի դերի բարձրացումը և առաջիկա ծրագրերը ՆԳՆ կրթահամալիրի ընդլայնման ուղղությամբ, մարդկային ռեսուրսների կառավարման մոտեցումները։ Քննարկման մասնակիցները անդրադարձ են կատարել նաև հիբրիդային սպառնալիքների թեմային և ՆԳՆ դերակատարությանը, կարևորվել է հանրային հաղորդակցության դերը։

Ոստիկանության զարգացման համատեքստում քննարկվել են երկարաժամկետ հեռանկարային և մշտական լուծումները՝ սկսած իրավական շրջանակից, այդ թվում՝ ռազմավարական մակարդակում։ Նշվել է, որ նոյեմբերի 1-ին գործարկված Ոստիկանության գվարդիան, որը խաղաղ հավաքներ իրականացնելու քաղաքացիների իրավունքի արդյունավետ իրացման երաշխավորն է այլևս, առաջին անգամ առաջնորդվում է Ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգով։ Միասնական ստանդարտների ներդրումը և համապատասխան մշակույթի ձևավորումը բարդ, սակայն անհրաժեշտ գործընթաց է որակվել։ Ոստիկանության գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման համար մշակվել են հատուկ դասընթացներ, որի շրջանակներում՝ ընդհանուր վերապատրաստվել է շուրջ 3000 ծառայող։ Գվարդիայի կազմում ձևավորվել են բանակցային խումբը և հատուկ մարտավարական գործողությունների կազմակերպման գունդ, որոնք հանդիսանում են փոխլրացնող և բարձր մասնագիտացված ստորաբաժանումներ՝ ուղղված հասարակական անվտանգության ապահովման ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքմանը՝ ճգնաժամային և բարձր ռիսկայնությամբ իրավիճակներում։

Նախարարը ներկայացրել է մի շարք ցուցանիշներ, որոնք վկայել են կայացված որոշումների արդյունավետության մասին, որոնք վերաբերել են և՛ համայնքային ոստիկանության, և՛ քրեական ոստիկանության, թե՛ պարեկային ծառայության աշխատանքներին։ Մասնավորապես՝ 2025-ին առգրավվել են տարբեր տեսակի 768 կգ թմրամիջոցներ, ինչը 80 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Առգրավվել է 2,5 տոննա ապօրինի որսած ձուկ, բացահայտվել է խոշորամասշտաբ ներդրումային խարդախություններով զբաղվող 4 խումբ։ Առգրավված, հայտնաբերված և կամավոր հանձնված հրազենի թվաքանակը նախորդ տարվա համեմատ աճել է 42,2 տոկոսով։ Հայտնաբերվել է պետությանը և համայնքին պատճառված 25 մլրդ դրամի նյութական վնաս, ձերբակալված և կալանավորված անձի վերաբերյալ ուղեկցման հայտերը կատարվել են մոտ 98 տոկոսով։ Քրեական ոստիկանությունն արձանագրել է չբացահայտված սպանության 0 դեպք, ինչը նախարար Սարգսյանը հատկապես կարևորել է՝ որպես հանցավորության կանխարգելման համատեքստում էական ցուցանիշ։ Պարեկային ծառայության կողմից բացահայտված հանցագործության դեպքերը՝ 2024-ին եղել են 11948, 2025-ին՝ 14969, Ոստիկանության կողմից վարորդական իրավունքից զրկման դեպքերը 5435 են, մինչդեռ ճանապարհային ոստիկանության 3 տարվա միջին տարեկան արդյունքը 764 էր։ Պարեկային ծառայության ներդրումից ի վեր կայուն նվազման միտում են դրսևորում ՃՏՊ-ներից զոհերի ցուցանիշները՝ 2024-ին թիվը 2023-ի համեմատ նվազել է 45-ով, իսկ 2025-ին՝ ևս 50-ով։ Արդյունավետության բարձր ցուցանիշ առկա է նաև վարչական իրավախախտումների մասում․2025-ին պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 1 մլն արձանագրություն, մինչդեռ ՃՈ-ի կողմից 3 տարվա տարեկան միջին ցուցանիշը 300 000 էր։

Անդրադառնալով ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թվի նվազմանը՝ վարչապետը նշել է․ «Մի կողմից ասում են այսքան մարդ զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից, մյուս կողմից ունենք զոհերի նվազում։ Այս երկու թվերը պետք է իրար հետ ներկայացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ներքին գործերի նախարարը մանրամասնել է, որ 2023 թվականին 2022–ի համադրությամբ արձանագրվել է ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թվի աճ։ Սակայն 2024-ին 2023-ի համեմատ զոհերի թիվը նվազել է 45-ով, 2025-ին 2024-ի համեմատ՝ 50-ով։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ 5435 անձանց վարորդական իրավունքից զրկելու գերակշիռ պատճառը եղել է ալկոհոլի օգտագործմամբ վարելը։

Վարչապետն ընդգծել է, որ այս թվերը չեն կարող միմյանց հետ կապ չունենալ, դրա համար էլ վարորդական իրավունքից զրկվածների թվի շուրջ մեծ նեգատիվ է գեներացվում։ «Ուզում եմ հիշեցնել, թե 2022 և 2023 թվականներին ինչ մթնոլորտ էր Հանրապետությունում, այդ թվում՝ Ազգային ժողովում, սոցիալական ցանցերում, ասում էին, թե ոչինչ չի ձեռնարկվում։ Հիմա եթե այս 5435 անձը վարեր՝ զոհերի թիվը չէր կարող նվազել, և այս 2 թիվը պետք է միմյանց հետ համադրությամբ ներկայացնել»,- նշել է երկրի ղեկավարը։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչպիսի հետևություն ունենք ՆԳՆ-ում, մասնավորապես, Ոստիկանության համակարգում իրականացված բարեփոխումների բովանդակային հատվածի հետ կապված, «արդյոք ճիշտ ճանապարհով ենք գնում»։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել, որ առանձնացրել են որոշակի ցուցանիշներ, որոնք իր գնահատմամբ, վկայում են կայացրած որոշումների արդյունավետության մասին։ «Երբ մենք խոսում ենք, օրինակ՝ Քրեական ոստիկանության մասին, նկատում ենք, որ 2025 թվականին առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 2024–ին առգրավվել էր 426 կգ։ Ընդ որում, փոքր չափերի մասին չէ խոսքը։ Ձեր հանձնարարականով մենք կենտրոնացել ենք արտադրական և ներմուծման շղթաների վրա։ Սրա արդյունքում է, որ ունենք մեծ խմբաքանակների պատկեր և թույլ չենք տալիս հետագայում փոքր չափերի շրջանառությունը։ Առգրավված, կամավոր հանձնված հրազենի թվաքանակն էլ եթե դիտարկենք, ապա 2025–ին արձանագրվել է ավելի քան 42 տոկոս աճ։ Ջրային պարեկային ծառայության աշխատանքի արդյունքում նախորդ տարի առգրավվել է 2,5 տոննա ապօրինի որսված ձուկ և շեշտը պետք է դնենք կանխարգելման կոմպոնենտի վրա»,- նշել է ՆԳ նախարարը։ Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքի մեջ 1/3-րդը Պարեկային ծառայության բացահայտումներն են, ընդ որում՝ եթե 2024-ին այդ թիվը եղել է 11 հազար 695, ապա 2025-ին այն կազմում է շուրջ 15 հազար դեպք։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ Ոստիկանության գվարդիայում նկատվում է նաև գործունեության դրական փոփոխություն։ «Այժմ ունենք Ոստիկանության գվարդիայի հետիոտն կարգախմբեր, որոնք շրջում են բակերում, տարբեր հրապարակներում, այգիներում, ունենք թմրամիջոցների, սառը զենքերի հայտնաբերման դեպքեր։ Ոստիկանության գվարդիան չպետք է իրեն ընկալի միայն հավաքների ժամանակահատվածում հասարակական կարգն ապահովող, նրանք Ոստիկանության ծառայող են և ցանկացած ազատ ժամանակահատվածում պետք է լծված լինեն ոստիկանի առջև դրված խնդիրների իրականացմանը։ Ունենք 146 դեպք, որոնք 2 ամսվա ընթացքում բացահայտվել են Ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից»,– ամփոփել է ՆԳ նախարարը։

Թվային արտահայտումներից հատկանշական է եղել նաև սահմանահատումների վիճակագրությունը։ Ոլորտի պատասխանատուները բացատրել են, որ չհաշվված Քովիդ համավարակով պայմանավորված 2020 թ.-ի բացառությունը, 2025-ը առաջին անգամն է, որ ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված մուտքերի և ելքերի տարբերությունը դրական է, այն էլ՝ բավականին բարձր ցուցանիշ՝ 8660։ Սա ներկայացվել է որպես միտումների իրական փոփոխություն, քանի որ սահմանահատումների ընդհանուր սալդոն ևս բացառիկ է՝ մոտ + 30,500, որը նշանակում է, որ ՀՀ-ում այլևս նոր միգրացիոն իրավիճակ է՝ Հայաստանը բացի տրանզիտից վերածվել է մուտքի ուղղության։

Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ևս ներկայացվել են օրենսդրական, ինստիտուցիոնալ և տեխնիկական բարեփոխումներ, այդ թվում՝ Փրկարար ծառայության զարգացման հաստատված հայեցակարգը, որը ներառում է նոր և օպտիմալ կառուցվածքային մոդելի ձևավորում՝ միտված ծառայության կառավարման արդյունավետության, արձագանքման արագության և ռեսուրսների նպատակային օգտագործման բարձրացմանը։ Ներկայացվել են Փրկարար ծառայության Ստեփանավանի ստորաբաժանման մոդուլային շենքի բացումը, Սևանի ջրափրկարարական կայանի կառուցումը, Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենքը, ձեռք են բերվել նոր տրանսպորտային միջոցներ և նոր համազգեստ։

Դիտումների քանակ99
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Բալահովիտի հին կամրջի փոխարեն՝ նորը 22:5026 Օգս, 2026
  • Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր․ Արփինե Սարգսյան 22:4226 Օգս, 2026
  • ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ կա 9 տուժած 22:2726 Օգս, 2026
  • Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել․ ՆԳՆ 22:1626 Օգս, 2026
  • Սոթքում բացվել է 6.2 կմ երկարությամբ ոռոգման նոր համակարգ 22:1026 Օգս, 2026
  • Հարցազրույց Հայկ Եսայանի հետ 22:0226 Օգս, 2026
  • Քրեական գործերը, որոնցով անցնում են Քոչարյանները, հասարակությանը վաղուց հայտնի են. ՔՊ պատգամավոր 21:5726 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ 21:4726 Օգս, 2026
  • Հաստատվել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը 21:4326 Օգս, 2026
  • Զարեհ Ջոն Սինանյանը վերանշանակել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում 21:3426 Օգս, 2026
  • «Սա իմ երկիրն է, իմ հողը և վերջ»․ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել 21:2426 Օգս, 2026
  • Բալահովիտի հին կամրջի փոխարեն՝ նորը 21:1526 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արտաշատի և Փարաքարի դպրոցներում․ քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթությունները 21:0826 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | «Նզովքի էպիզոդը» և փոխադարձ մեղադրանքներ․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0026 Օգս, 2026
  • Օգոստոս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5926 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանը․ ՇՄ նախարարությունը զգուշացնում է 20:5326 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացված եկամուտների բաշխման հարցում 20:4826 Օգս, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 20:4326 Օգս, 2026
  • Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 20:3726 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:3326 Օգս, 2026
  • Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է ընդունելության երկրորդ փուլ 20:2726 Օգս, 2026
  • ԵՄ-ն և Կանադան սերտացնում են հարաբերությունները. Politico 20:2126 Օգս, 2026
  • Արվեստագետը՝ որպես պատկեր. ֆոտո տարեգրություն 20:1426 Օգս, 2026
  • Մեղվաբույծը՝ Խաչարձանից, որտեղ մեղու են պահում բոլորը 20:0626 Օգս, 2026
  • Ճապոնիան կաջակցի Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղների կառուցման նախագծերին 19:5726 Օգս, 2026
  • Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026 19:4726 Օգս, 2026
  • Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա 19:3626 Օգս, 2026
  • Հայաստանում շատերը վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից. Ալեն Սիմոնյան 19:2926 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել ԶՈՒ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը 19:1926 Օգս, 2026
  • Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ պարեկային ծառայությունը կրկնապատկում է ջանքերը 19:1226 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը․ երկու անձ ձերբակալվել է 19:0326 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ԵՄ-ից ազդակ, ՌԴ-ի հետ հարաբերություններ և Քոչարյանների գործեր․պատգամավորների անդրադարձը 19:0026 Օգս, 2026
  • ԵՄ խորհուրդը քննարկում է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի նկատմամբ պատժամիջոցների հարցը 18:5426 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 26. 2026 18:4526 Օգս, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում 18:3626 Օգս, 2026
  • ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններում 18:2826 Օգս, 2026
  • ԿԳՄՍ նախարարի հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ շարունակվում են 18:2426 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 18:1626 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն կկենտրոնանա Իրանի նկատմամբ պատժամիջոցների և ծովային շրջափակման վրա՝ ուղղակի հարվածների փոխարեն 18:1326 Օգս, 2026
  • Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ Պաշտպանն այցելել է ՊՆ թիվ N զորամաս 18:0226 Օգս, 2026
  • Ծանրորդ Նարե Առաքելյանը` Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 17:5126 Օգս, 2026
  • Դուք փորձում եք քաջալերել անձանց, որոնք փորձում են պետության մեջ պետություն դառնալ. Չախոյանը՝ ընդդիմադիրներին 17:4626 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը 17:3126 Օգս, 2026
  • Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ 17:2226 Օգս, 2026
  • Ավետիք Իսահակյանն ու չինական մշակույթը 17:0526 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ռուսաստանցիների նոր հոսքից մինչև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն. ԱԽ քարտուղարի անդրադարձը 17:0026 Օգս, 2026
  • Ամառային արձակուրդները՝ Ոսկեհատի դպրոցական ճամբարում 16:5226 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 2100 քմ մակերեսով հողամասը. վարչապետ 16:3526 Օգս, 2026
  • Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան 16:3126 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3026 Օգս, 2026
  • Փյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործի 16:2426 Օգս, 2026
  • Պակիստանի խոշոր հիվանդանոցներից մեկում հրդեհի պատճառով մահացել է 14 նորածին 16:1226 Օգս, 2026
  • 171 մլն դրամ՝ Ծովագյուղի մանկապարտեզի հիմնանորոգմանը 16:0026 Օգս, 2026
  • Խոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ 15:4426 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը 15:3726 Օգս, 2026
  • Շինարարություն, ծառայություններ, արդյունաբերություն. ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.7 տոկոսով 15:2626 Օգս, 2026
  • Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս 15:1426 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը 15:1326 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության հարցեր 15:0226 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայ տնտեսվարողների դեմ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ կանոններին. Ռուբինյան 15:0026 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը 14:5026 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3126 Օգս, 2026
  • Թրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը 14:2126 Օգս, 2026
  • Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահ 14:0826 Օգս, 2026
  • Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն 13:5526 Օգս, 2026
  • Փարիզը փորձում է սահմանափակել Կիևի՝ ԵՄ վարկով զենքի գնումները երրորդ երկրներից. Euronews 13:4526 Օգս, 2026
  • Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը 13:2926 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը 13:2526 Օգս, 2026
  • Էկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարները 13:1826 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ջուսինադ» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը․ ՍԱՏՄ 13:0726 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Ռուսաստանի Պետդումայի նախագահի հայտարարությանը 13:0026 Օգս, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք 12:5326 Օգս, 2026
  • Քննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում 12:5226 Օգս, 2026
  • Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին 12:3926 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը 12:3126 Օգս, 2026
  • ՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը 12:2826 Օգս, 2026
  • Կանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկին 12:1526 Օգս, 2026
  • ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը 12:0226 Օգս, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին 12:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0026 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ձեռքբերումները. Պապիկյանն ընդունել է Դըկոտինյիին 11:5226 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի հարցը 11:2926 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:1726 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում 11:1626 Օգս, 2026
  • Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները 11:0426 Օգս, 2026
  • Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 10:4826 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն 10:3626 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Քոչարյանի և Սարգսյանի օրոք քաղաքացուց վրեժ են լուծել. ԱԺ փոխնախագահ 10:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0026 Օգս, 2026
  • Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը 09:5226 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթ 09:4426 Օգս, 2026
  • Անահիտ Ցիցիկյան-100. հոբելյանական համերգ 09:3226 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:0126 Օգս, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:4726 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2626 Օգս, 2026
  • Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 08:0826 Օգս, 2026
  • Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 01:0026 Օգս, 2026
  • Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը․ ովքեր են Հայաստանի պատվիրակները 00:3726 Օգս, 2026
  • 100 հազար դոլարով Երևանում 8.3 հեկտար հող, հերքո՞ւմ են դա. Ալեքսանյան 00:2426 Օգս, 2026
  • Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 00:1926 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015