Երեկ Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված 2026 թվականի Հայաստանի արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը: Այդ մասին տեղեկանում ենք ֆեդերացիայից:
Ներկայացնենք եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ստացած շախմատիստների ցանկը.
1-ին տեղ՝ Վալտեր Գյուրջինյան
2-րդ տեղ՝ Վոլոդյա Թորոսյան
3-րդ տեղ՝ Վազգեն Կարախանյան
4-րդ տեղ՝ Աարիտ Կապիլ
5-րդ տեղ՝ Ալլեն Հակոբյան
6-րդ տեղ՝ Դավիթ Գրիգորյան
7-րդ տեղ՝ Արեն Մնացականյան
8-րդ տեղ՝ Նարեկ Ղիմոյան
9-րդ տեղ՝ Տիգրան Պետրոսյան
10-րդ տեղ՝ Տիգրան Դադասյան
11-րդ տեղ՝ Արման Հարությունյան
12-րդ տեղ՝ Դավիթ Ալեքսանյան
13-րդ տեղ՝ Տիգրան Մամիկոնյան
14-րդ տեղ՝ Մարկ Մարգարյան
15-րդ տեղ՝ Արարատ Ստեփանյան
Աղջիկների 1-ին տեղ՝ Պոլինա Կոբակ
Աղջիկների 2-րդ տեղ՝ Սոնա Կրկյաշարյան
Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը կմեկնարկի հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ին: