Պետական պարտքի մասին խոսելիս կարևոր է ընդգծել, թե որքանով է այն կառավարելի և թե ինչ ազդեցություն է ունենում տնտեսության վրա:
Տնտեսագետների գնահատմամբ՝ Հայաստանի պետական պարտքը միանգամայն կառավարելի է, իսկ տնտեսությունն աճում է ավելի արագ, քան պարտքը:
Հայաստանի պետական պարտքը ՀՆԱ-ի 50 տոկոսի միջակայքում է, այնինչ շատ առաջատար պետություններում պարտքը նույնիսկ համախառն ներքին արդյունքից ավելի է: Բացի այդ՝ ներքին պարտքն արդեն ավելի է, քան արտաքինը. այդկերպ կառավարությունը նվազեցնում է ռիսկերը:
Մասնագետները տրամաբանական չեն համարում նաև երբեմն հնչող գնահատականները, թե Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացին միջինում ունի այսքան կամ այնքան պարտք:
«Այդ դեպքում ինչո՞ւ չի մատնանշվում, թե մեկ անձի հաշվով ՀՆԱ-ն որքան է»,- նկատում են մասնագետները։
Պետական պարտքի կառուցվածքի ու ռիսկերի մասին ոլորտի պատասխանատուների և փորձագետների հետ Նիկոլայ Ավետիսյանն է զրուցել: