Միայն 2025-ին դատախազական ներգործությամբ պետությանն ու համայնքներին է վերադարձվել ավելի քան 66 միլիարդի 60-ից ավելի գույք:
Վերադարձված գույքերից որոշները վարձակալության կամ անհատույց օգտագործման են տրվել և պետբյուջեին լուրջ եկամուտներ են ապահովում:
Միայն ԱՕԿՍ-ի շենքի ամսական վարձակալության գումարը 16 մլն 200 հազար դրամ է: Վերադարձված գույքերի մասին խոսելիս մատնանշվում են միայն այն գույքերը, որոնց վերաբերյալ կա՛մ հաշտության համաձայնություն է ձեռք բերվել, կա՛մ դատարանների որոշումները չեն բողոքարկվել:
Այնինչ, կան նաև բողոքարկված որոշումներ, որոնց մի մասով նույնպես գույքը վերադարձվելու է։
Խնդրի մանրամասները Վարդուհի Արզումանյանն է ներկայացնում։