Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը՝ հայտնում է Reuters-ը:
«ՏԱՍՍ»-ի տվյալով՝ հանդիպումներն ընթանում են տարբեր ձևաչափերով. բանակցային թիմերը ուսումնասիրում և քննարկում են միանգամից մի քանի փաստաթուղթ Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ: Նշվում է նաև, որ բանակցությունների առանցքում են տարածքային հարցերը:
Ավելի վաղ կայացել էր բանակցությունների առաջին փուլը: Կրեմլից նշել են, որ հակամարտության կարգավորման աշխատանքներում առաջընթաց կա։ Կիևի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ հանդիպումը «նվիրված էր ռուսական պատերազմի դադարեցման պարամետրերին և բանակցային գործընթացի հետագա տրամաբանությանը՝ հասնելու արժանապատիվ և երկարատև խաղաղության»։