Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները: Լրատվամիջոցների տվյալով՝ դրանք տևել են գրեթե երեք ժամ։ Հանդիպման ավարտին որևէ հայտարարություն կողմերը դեռ չեն արել:
Ուկրաինացի պաշտոնյաները նշել են, որ բանակցություններն անցել են դրական և կառուցողական մթնոլորտում, դրանք կշարունակվեն հաջորդ շաբաթ ԱՄԷ-ում՝ գրում է Axios-ը:
ՏԱՍՍ-ի աղբյուրն էլ հայտնել է, որ բանակցություններում կոնկրետ արդյունք է գրանցվել, բայց թե որն է՝ չի հստակեցրել: Գործակալության զրուցակիցը հնարավոր է համարել, որ եռակողմ երկխոսությունը կարող է շարունակվել առաջիկա օրերին: