ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում գրառում է կատարել, շնորհակալություն հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ոգուն հավատարիմ մնալու համար:
Դոնալդ Թրամփը նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն իր դադարեցրած ութ պատերազմներից մեկն է, և հիմա տիրում են բարգավաճում և խաղաղություն։
«Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ մեր խաղաղության ջանքերը զարգացնելու և «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման» նախագիծն առաջ մղելու համար։
Կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ: Մենք Հայաստանի հետ համաձայնագիր կստորագրենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ:
Կստորագրենք պայմանագրեր կիսահաղորդիչների մեր խոշորագույն արտադրողների հետ»,- մանրամասնել է Թրամփը:
Նա հավելել է, որ պատրաստվում են նաև Ադրբեջանին ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ վաճառել: