ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է 2026թ. Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) դեսպանների համաժողովին, որի ընթացքում քննարկվել են բազմակողմ համակարգի և կայուն զարգացման օրակարգի առջև ծառացած մարտահրավերները։ Այս մասին հայտնում է ներկայացուցչությունը։
Ընդգծվել է Տնտեսական և սոցիալական խորհրդի դերը՝ որպես զարգացման համար բազմակողմ գործողությունների, անհրաժեշտ բարեփոխումների և վերափոխումների հիմնաքար։