ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:
Ինչպես հայտնում են ԱԺ-ից, զրուցակիցները քննարկել են վերջին շրջանի տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները: