Մեր վեց ամսվա աշխատանքի արդյունքը․ վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը։
«Հունվարի 30-ի պարահրապարակի մասնակիցների համար կենդանի կկատարենք»,- գրել է վարչապետը՝ ներկայացնելով երգը, որի խոսքերի հեղինակը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Կառլ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ քաղաքացիներին հրավիրում է պարահրապարակ, և որ միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել QR կոդի կամ համապատասխան
հղման միջոցով։ Նախօրեին վարչապետն ասել է, որ ստիպված են դադարեցնել գրանցումները, որովհետև այս պահին գրանցումների թիվը ակնկալածից 7 անգամ ավելի է: