Ինչպես ակնարկել էի՝ հրավիրում եմ պարահրապարակ։ Մենք նվագում ենք, դուք՝ պարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հանդիպումը տեղի է ունենալու Երևանում։ Ավելի կոնկրետ վայրի մասին ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ։ Գրանցվեք QR-ով կամ այս հղումով»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ շուտով երիտասարդներին կհրավիրեն դիսկոտեկ: