Ֆրանսիան առաջարկել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում՝ Դանիայի ինքնավար մարզը բռնակցելու ԱՄՆ-ի ցանկության մասին հայտարարությունների ֆոնին։ Փարիզը պատրաստ է «նպաստել» դրանց իրականացմանը։ Այդ մասին չորեքշաբթի՝ հունվարի 21-ին, հայտնել է AFP լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակի հայտարարությանը։
Առաջարկը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումին (WEF) մասնակցելուց ընդամենը մի քանի ժամ առաջ։ Սպասվում է, ամերիկացի ղեկավարը կրկին կբարձրացնի Գրենլանդիան ձեռք բերելու հարցը՝ չնայած կղզու բնակիչների, Դանիայի և մյուս եվրոպական երկրների դիմադրությանը։ Քանի որ ԱՄՆ-ն և Դանիան ՆԱՏՕ-ի անդամ են, ծավալվող վեճը «սպառնում է պաշտպանական դաշինքի պառակտում»՝ հաղորդել է AFP-ն։
Նախօրեին Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթ է ունեցել Ֆրանսիայի նախագահը և նշել, որ Եվրոպան չի ենթարկվի Միացյալ Նահանգների սպառնալիքներին ու «չի ընդունի ուժեղագույնի օրենքը», քանի որ ցանկացած այլ վարքագիծ կհանգեցնի «վասալացման»։