ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նորանշանակ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին:
«Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 1-ին և 7-րդ հոդվածի 2-րդ մասերը՝
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Կոլյայի Ցուցուլյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի որոշումներով Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:
Կամո Ցուցուլյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ: