Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:
Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա Իսպանիայի Թագավորության Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։
Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և վշտակցության խոսքեր եմ հղում Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին:
Այս ծանր պահին զորակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայի հարավում արագընթաց գնացքը դուրս է եկել գծերից և բախվել հանդիպակաց մեկ այլ գնացքի, որը նույնպես դուրս է եկել գծերից։ Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ։ Շուրջ 170 մարդ վիրավորվել է, որոնցից 75-ը հոսպիտալացվել է: