Մեր կառավարության մեծագույն առաքելություններից մեկը ես համարում եմ այն, որ ՀՀ-ն և ՀՀ ժողովուրդն ունենան ընտրություն: Այդ մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Ներսից էլ են ասում, դրսից էլ են ասում՝ դե դուք ի՞նչ տարբերակ ունեք, դուք չունեք տարբերակ: Մի տարբերակ է կամ մի տարբերակ էլ չէ, 0,5 տարբերակ է, 0,1 տարբերակ է, 0,01 տարբերակ է:
Ո՛չ, մենք ունենք տարբերակներ, և մեր Կառավարության մեծագույն առաքելությունը համարում եմ այն, որ ժողովուրդը շիվարած կարգավիճակով չլինի, որ մենք դե չունենք տարբերակ:
Ո՛չ, ժողովո՛ւրդ ջան, մենք ունե՛նք տարբերակներ, և այս ընթացքը ցույց տվեց, որ մենք ունենք տարբերակներ, և մենք հիմա այդ տարբերակների մենյուն ստեղծում ենք ՀՀ ժողովրդի համար: Բայց մենք նաև առաջնորդում ենք այդ մենյուի մեջ և ասում ենք, որ, այո՛, քանի որ ժողովրդավարությունը մեզ համար ընդամենը պատահական հանգամանքների բերում չէ, այլ ռազմավարություն է, բնականաբար, ժողովրդավարական երկիրը ձգտում է լինել ժողովրդավարական երկրների միջավայրում, և մենք գնալու ենք այս ճանապարհով»,- ասաց նա: