Շտապօգնության շուրջ 150 ավտոմեքենա է ոչնչացվել Իրանում բողոքի ակցիաների ընթացքում ծայր առած անկարգությունների ընթացքում, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
«Վերջին անկարգությունների ընթացքում հարձակումների թիրախ են դարձել բժշկական սարքավորումներն ու ենթակառուցվածքները: Ոչնչացվել է շտապօգնության շուրջ 150 ավտոմեքենա»,- հաղորդում է գործակալությունը:
Հաղորդվում է նաև, որ իրանական քաղաքներում սովորական ռեժիմով աշխատում է խանութների մեծ մասը, սակայն ստիպված են փակվել մինչ երեկո՝ բողոքի ալիքների ֆոնին, որոնք զուգակցվում են անկարգություններով ու ոստիկանների հետ բախումներով, հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցն Իրանից:
Օրինակ՝ Թեհրանում գրեթե բոլոր առևտրային կետերը փակվել են մինչև 18:00-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավիճակն Իրանի մի շարք քաղաքներում մնում է լարված:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանի իշխանությունները բողոքի ցույցների ֆոնին, որոնց համար մեղադրում են ԱՄՆ-ին և Իսրայելին, եռօրյա սուգ են հայտարարել այս երկու երկրների դեմ «դիմադրության» ժամանակ զոհվածների համար։