Եվրամիության երկրներ մուտքի արտոնագիր ստանալ կամեցողների թիվը շեշտակի աճել է, ինչը որոշակի բարդություններ է առաջացնում: Ոլորտի մասնագետների հավաստմամբ՝ հիմնական բարդությունը դիմումը և փաստաթղթերը ներկայացնելու օրվա ամրագրումն է: Դրանից հետո արդեն բավական ազատական համակարգով խնդիրը կարգավորվում է: Գերմանիայի դեսպանատնից, օրինակ, «Լուրերի» հարցմանն ի պատասխան նշել են, որ շարունակաբար աշխատում են դիմողներին սպասարկելու որակի բարձրացման ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: