Մարզային ամբուլատորիաների կառուցման լայնածավալ աշխատանքներ են ընթանում հանրապետությունում:
Նախատեսված 29 տիպային ամբուլատորիաները փոխարինելու են հին ու մաշված շենքերին:
5000 բնակչի համար նախատեսված տիպային ամբուլատորիաների կառուցմանը նախորդել է նախագծման լուրջ փուլ, որի վրա աշխատել է մասնագիտացված խումբ:
Արդյունքում դրանք հագեցած կլինեն անհրաժեշտ բոլոր հարմարություններով, որպեսզի բնակիչները հարյուրավոր կիլոմետրեր չկտրեն՝ մարզկենտրոններ կամ մայրաքաղաք հասնելու համար:
Բացի շենքերից՝ այդ կառույցները նաև բովանդակային փոփոխության կարիք ունեին: Շատ հաճախ առաջնային այդ օղակում բժիշկը նաև տնօրեն է, ինչից տուժում են և՛ բուժառուները, և՛ բժշկները:
Կառավարության նախաձեռնած միավորման գործընթացի արդյունքում ամբուլատորիաները կշարունակեն գործել, միայն թե մի քանի միավորված կառույց կունենա վարչական գործառույթները կատարող մեկ պատասխանատու:
Թեմային Վարդուհի Արզումանյանի անդրադարձը: