Հայաստանում երեխաների խնամատարությունը, որպես այլընտրանքային խնամքի ձև, ստեղծվել է 2006-ին:
Վերջին տարիներին խնամատարությունը մեր երկրում, որպես սոցիալ-կրթական երևույթ, ընդլայնվել է: Երեխաների պաշտպանության կենտրոնից ասում են, որ հաճախ երեխաներին երկար են նախապատրաստում որևէ ընտանիքի խնամքին հանձնելու համար, նոր ընտանիքներ ուղարկելուց հետո էլ շարունակում են հետևել նրանց կյանքին։
Երեխաների նոր ընտանիքը նույնպես վերապատրաստման դասընթացներ է անցնում:
Այնուամենայնիվ, խնամատարությունը որդեգրություն չէ:
Երեխայի խնամքով զբաղվող ընտանիքը ստանում է աշխատավարձ: 2025-ի դեկտեմբերի տվյալով՝ 110 ընտանիքի խնամատարության է հանձնված 196 երեխա: Եվս 350 երեխա մեր երկրում սպասում է իր հնարավորությանը:
Երեխաների պաշտպանության կենտրոն է այցելել Աննա Զախարյանը: