Սամվել Շահրամանյանը վիճարկում է պատմության դասագրքում տեղ գտած Ղարաբաղը լուծարելու վերաբերյալ իր հրամանագրի ձևակերպումը: Նրա փաստաբանը պնդում է, թե դասագրքում տեղ գտած տեղեկությունը արատավորում է Շահրամանյանի պատիվը:
Դասագրքի համահեղինակը հիմնավորում է՝ հաշվի է առել փաստերը, նշում, մինչև տպագրելը 8 փորձագետներ են դիտարկել, և որևէ խնդիր չեն տեսել: Դատարանը հայցի քննությունն ավարտել է, վճիռը կհրապարակի փետրվարի 2-ին:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան