Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակն արձագանքել է Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու վերաբերյալ Մարիա Զախարովայի հայտարարությանը:
Նա նշել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո բրիտանական զորքերը կտեղակայվեն Ուկրաինայի ապագա զինված ուժերը կառուցելու, Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու և Ռուսաստանի հավանական հարձակումներից զերծ պահելու համար: Խոսնակը շեշտել է՝ որտեղ էլ տեղակայվեն Բրիտանիայի զինված ուժերը, նրանք ունեն ինքնապաշտպանության իրավունք:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ Մոսկվան Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը միջամտություն կհամարի, և բոլոր նման ստորաբաժանումներն ու օբյեկտները կդիտարկվեն որպես օրինական մարտական թիրախներ Ռուսաստանի զինված ուժերի համար: