Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարվածել են Լիբանանի հարավային շրջաններին, թիրախում են հայտնվել նաև երկրի՝ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Սիդոնում գտնվող օբյեկտները։ Հաղորդվում է ավերածությունների մասին: Զոհերի մասին տեղեկություններ չկան: ԶԼՄ-ների տվյալով՝ փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում:
ՑԱՀԱԼ-ից հայտարարել են, որ հարվածներ են հասցրել ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա ռազմական պահեստների և «Հըզբոլլահի» այլ օբյեկտների, նաև՝ Լիբանանի հարավում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին։
Ավելի վաղ իսրայելական կողմը մեղադրել էր «Հըզբոլլահին» Լիբանանում շարժման մարտական կարողությունները վերականգնելու փորձերի համար, ինչը, ըստ ՑԱՀԱԼ-ի, մեկ տարի առաջ Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնության խախտում է: