Իրանը վերահաստատել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսությունը զարգացնելու պատրաստակամությունը: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է՝ Թեհրանն իր հարաբերությունները կարգավորում է՝ ազգային շահերից ելնելով, և Հայաստանի հետ հարաբերություններն այդ առումով բացառություն չեն։
Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Իրանի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրելու ցանկության մասին՝ Բաղաեին ընդգծել է՝ Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա։ «Մենք վճռական ենք՝ ամրապնդելու համագործակցությունը տարբեր ոլորտներում», - նշել է պաշտոնյան:
Բաղաեին հավելել է՝ Իրանը հարգում է այլ գործընկերների հետ համագործակցելու պետությունների իրավունքը, եթե դա չի վնասում Թեհրանի հետ հարաբերություններին:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան