Տեղի է ունեցել հեռուստաաշտարակի լուսավորության նոր համակարգի միացման արարողությունը։
«Գաղտնիք չէ, որ վերջին անգամ լուսավորման նոր համակարգ ներդրվել էր 2011 թվականին, իսկ տեխնոլոգիաները գիտեք, որ շատ արագ զարգանում են, ինչը նշանակում է, որ արդեն իսկ ունեինք հնացած համակարգ։ Կարևորել է ունենալ ոչ միայն տեխնիկապես հագեցած նոր լուսավորության համակարգ, այլև գեղեցիկ, էսթետիկ նոր տեսք ունեցող հեռուստաաշտարակ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։