Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Ֆլորիդայում կայացած` Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը:
«Ողջունում ենք ձեռք բերված առաջընթացը: Եվրոպան պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Զելենսկու, Թրամփի և ԵՄ առաջնորդների հետ զրույցը լավն էր»,- նշել է պաշտոնյան։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին էլ նշել է, որ Ուկրաինայի հարցով բանակցություններն առաջ են շարժվել, սակայն բաց հարցեր դեռ են մնում:
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն էլ անդրադարձել է Թրամփի և Զելենսկու հետ եվրոպացի առաջնորդների զրույցին: «Մենք քննարկել ենք պատերազմը դադարեցնելու կոնկրետ քայլեր։ Մենք բոլորս աշխատում ենք արդար և հարատև խաղաղության հասնելու համար»,- նշել է Ստուբը: