Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ և նկատում է տարածաշրջանի ներսում կապերի վերականգնումը, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի շարունակական մատակարարումները: Զախարովան հավելել է, որ դա հաստատում է «3+3» ձևաչափի զարգացման արդիականությունը, որտեղ շեշտը դրվում է տրանսպորտային, էներգետիկ, մշակութային ոլորտում գործակցության խորացման վրա: ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Մոսկվան կցանկանար այդ հարթակում տեսնել նաև վրացի գործընկերներին:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով: