Տարեվերջյան ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին: «Չնայած այս տարի Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում լարվածությանը, որոշ երկխոսություն, այնուամենայնիվ, ունեցել ենք»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ լարվածության թուլացման գործում էական դեր է խաղացել նաև Դուշանբեում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպումը։ Բայրամովը նշել է, որ Բաքուն շարունակել է ինտենսիվ շփումները Թուրքիայի, Վրաստանի և Իրանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
Ինչ վերաբերում է Բաքվում «Ռուսական տան» հարցին, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է. «Ռուսական տունն» Ադրբեջանում գործունեություն է ծավալել առանց գրանցման, ինչի պատճառով էլ որոշակի ժամանակահատվածներում հիմնարկին նախազգուշացումներ են արվել: Սակայն այլ խախտումներ էլ են եղել։ Այսպիսով, որոշում է կայացվել փակել այդ կառույցը»: Նրա խեսքով Ռուսական տան հարցը վերջնականապես փակ է:
Բայրամովն ընդգծել է, որ նման և այլ հաստատությունների գործունեությունը պետք է համապատասխանի Ադրբեջանի ազգային օրենսդրությանը։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան