Սուրբ Ծննդյան նախօրեին Կալիֆոռնիան տուժել է ուժեղ անձրևներից, որոնք հանգեցրել են լայնածավալ ջրհեղեղների։ Երեք մարդ մահացել է, մոտ 200000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի, գրեթե 8 միլիոն բնակիչ ներկայումս վտանգի տակ է, հաղորդում է Los Angeles Times-ը։
Ավելի վաղ բնական տարերքից տուժել էին Վաշինգտոնն ու Օրեգոնը, այժմ Լոս Անջելեսում, Ռիվերսայդում, Սան Բեռնարդինոյում և Սան Դիեգոյում ճանապարհները փակ են, հաղորդվում է սողանքների մասին, գետերի մակարդակը շատ արագ բարձրանում է։ Սառը օդային հոսանքները որոշ տեղերում անձրևը վերածել են ձյան, ինչն էլ ավելի է բարդացրել իրավիճակը։
Նահանգապետ Գևին Նյուսոմը մի քանի շրջանում արտակարգ դրություն է հայտարարել։ Տարերքը զգալի վնաս է հասցրել նաև նոր բնակարանային շինություններին Ալթադենայի տարածքում, որոնք ավելի վաղ վնասվել էին լայնածավալ անտառային հրդեհներից։
Արտակարգ նախազգուշացումներ են արվել լեռնային և նախալեռնային շրջանների բնակիչներին, տարհանումներ են իրականացվում ամենավտանգավոր գոտիներում։
Օդերևութաբանները կանխատեսել են, որ շաբաթվա վերջին տեղումների ծավալը կմեծանա, ուստի արտակարգ ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով։